Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են ՈՒկրաինայում խաղաղ կարգավորման ուղիները

Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են ՈՒկրաինայում խաղաղ կարգավորման ուղիները
03.01.2015 | 14:48

ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի, ուկրաինացի ու ֆրանսիացի գործընկերներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Պավել Կլիմկինի և Լորան Ֆաբիուսի հետ: «Կողմերը շարունակել են քննարկել ՈՒկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղիները, այդ թվում՝ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շրջանակում: Ընդգծվել է Լոնտակտային խմբի հերթական հանդիպում հրավիրելու հրատապ անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում: Քննարկվել է նաև տարբեր մակարդակներում «նորմանդական ձևաչափով» հետագա կոնսուլտացիաների ժամանակացույցը:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ